Որակյալ և մատչելի՝ կարճ ժամկետներում
Կոռոզիան համաշխարհային խնդիր է, որը ազդեցություն է ունենում ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի և ջրային համակարգերի անվտանգության վրա: Հաշվարկների համաձայն՝ կոռոզիայի է ենթարկվում մետաղների համաշխարհային արտադրանքի 20%-ը։
Մեր նպատակն է օգնել Ձեզ նվազագույնի հասցնել այս խնդիրը, մետաղական կոնստրուկցիաները կոռոզիայից պաշտպանելը և դրանց դիմացկունության բարձրացումը։
Հրավիրում ենք մետաղական կառուցվածքներ արտադրող, շինարարական և շարտարապետական կազմակերպություններին, ինչպես նաև կառուցապատողներին՝ փոխշահավետ համագործակցության։ Գործում է գնային ճկուն համակարգ։
Մենք մասնագիտացված ենք
հետևյալ ուղղություններում
Ցինկապատումը մետաղապատման պրոցեսի ամենատարածված և շահավետ տեսակն է։ Ցինկապատման են ենթարկում պողպատե թերթերը, ժապավենները, մետաղալարերը, մեքենաների և սարքերի դետալները, խողովակաշարերը։
Գալվանապատումը անագ-բիսմութով (Sn-Bi) էլեկտրաքիմիական գործընթաց է, որի արդյունքում մետաղական մակերեսի վրա ստեղծվում է պաշտպանիչ և ֆունկցիոնալ շերտ։ Այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է արդյունաբերության տարբեր ոլորտներում՝ շնորհիվ իր յուրահատուկ հատկությունների։
Նիկելապատումը շինվածքների մակերևույթների պատումն է նիկելի շերտով (1–2-ից մինչև 40–50 մկմ հաստության)։ Կիրառվում է շինվածքները կոռոզիայից պաշտպանելու, դետալների մաշակայունությունը բարձրացնելու, ինչպես նաև պաշտպանական–դեկորատիվ նպատակներով։
Արծաթապատումը այլ մետաղների պատումն է արծաթի շերտով։ Արծաթի բարձր հաղորդունակությունը և կոռոզիոն մեծ դիմադրությունը դարձնում են այն շատ տարածված՝ հաշվի առնելով դրա գնային տարբերությունը ոսկու հետ: Իր հակաբակտերիալ հատկանիշների շնորհիվ արծաթապատումը լայնորեն կիրառվում է նաև բժշկական ոլորտում։
Անոդավուրումը ալյումինի մակերևույթին ստեղծում է պաշտպանիչ օքսիդային շերտ, որը բարելավում է նյութի հատկությունները։ Այս գործընթացը լայնորեն կիրառվում է տարբեր ոլորտներում՝ ապահովելով երկարատև դիմացկունություն և էսթետիկ տեսք։
Գալվանիկա | Փոշեներկում | |
---|---|---|
Գին | Սկզբնական ավելի մեծ ներդրում | Սկզբնական ավելի փոքր ներդրում |
Դիմացկունություն | Բարձր դիմացկունություն | Միջին դիմացկունություն |
Պահպանություն | Ավելի քան 100 տարի | 15-20 տարի |
Ժանգոտում և կոռոզիա | Ավելի դիմացկուն | Դիմացկուն |
Արտաքին տեսք | Մետաղական գույներ | Գույների լայն ընտրանի |
Խնամք և պահպանում | Չի պահանջվում | Հեշտ |
Մեր Մասին
HyePeak ընկերությունը մասնագիտացված է տպասալիկների նախագծմամբ, արտադրությամբ և էլեկտրոնային կոպոնենտների հավաքվամբ։
Օգտագործելով մեր բոլոր ռեսուրսները մենք նաև առաջարկում ենք բարձրորակ գալվանապատման ծառայություններ՝ օգնելով մեր գործընկերներին հասնելու արտադրական կատարելության։
Մենք բաց ենք յուրաքանչյուր համագործակցության համար և պատրաստ ենք պատասխանել ձեր յուրաքանչյուր հարցի՝ կապված մեր արտադրական գործընթացների հետ և թե ինչպես կարող ենք աշխատել իրար հետ։
Մանրամասների համար զանգահարեք ներքևում նշված հեռախոսահամարով կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեին։